Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Թաիլանդի իշխանությունները թույլ չեն տա սև հագուստի գնաճ

Թաիլանդի իշխանությունները թույլ չեն տա սև հագուստի գնաճ
17.10.2016 | 10:15

Թաիլանդի առևտրի նախարարությունը սպառնացել է պատժել այն արտադրողներին, որոնք կորոշեն բարձրացնել սև գույնի հագուստի գինը, որը մեծ պահանջարկ ստացավ թագավոր Փհումիպոն Ադուլյադեթի մահից հետո հայտարարված սգի պատճառով: Երկրի կառավարությունը նախազգուշացրել է, որ կարող է դեֆիցիտ առաջանալ:

«Սև վերնաշապիկների մատակարարումները կարող են ցածր լինել մի քանի օր, բայց հագուստ արտադրողները պնդում են, որ պակաս չի լինի»,- հայտարարել է առևտրի նախարար Նունտավան Սակունտանագան:
Թաիլանդում հոկտեմբերի 13-ին 88 տարեկանում կյանքից հեռացել է թագավոր Փհումիպոն Ադուլյադեթը և 1-ամյա սուգ է հայտարարվել միապետի մահվան պատճառով:

Դիտվել է՝ 1487

Մեկնաբանություններ